Tert.am-ը գրում է․

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա նախ տեղեկացրեց, որ ինքը մինչ այստեղ գալը Արմավիրում էր, քանի որ այնտեղ բամբակի նոր արտադրություն են ցանկանում հիմնել ու նպատակ ունեն Արմավիրը դարձնել տեքստիլի քաղաք։

«Ինչի համար եկա, որ այո՝ Մելքումյանն էլ որպես տնտեսագետ, դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկ մարդ, բայց լիարժեք հիմնական խնդիրը ներկայացնեմ: Բայց այստեղ ամեն մեկը գալիս է, ասում է իբր պատրաստված է, ցույց տալու, թե ինչ գիտի և պետք է ընդհանուր, կետ առ կետ բացատրվի, ասվի»,-ասաց նա։

Ըստ Ծառուկյանի, իրենք ոչ թե պայքարում են, որ տուրքը նաև անպայման կլինկերի վրա դրվի, այլ ասում են, որ պատասխանատվությունը «Իմ քայլն» իր վրա է վերցնում։

«Ձեր ցավը տանեմ, եթե որոշել եք, որ պատասխանատուն «Իմ քայլն» է, դրեք հայտարարեք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի: Մենք համաձայն ենք՝ հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ի՞նչ խնդիր է։ Մենք ոչ մեկին չենք ուզում ո՛չ նեղացնենք, ո՛չ վիրավորենք, այլ հիմնական խնդիրը, եթե այդպես եք գտնում, ուրեմն այդպես էլ անենք»,-ասաց նա։ 

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երեկ իր խմբակցության հետ հանդիպել է ու բոլորին զգուշացրել, որ որևիցե մեկին անձնական վիրավորանք չտրվի։ «Դա պատիվ չի բերում, թույլ մարդը կարող է այդպես անել։ Բայց եթե չեն կարում հարցին պատասխանել ու ուզում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի»,-ասաց նա և հայտարարեց, ինչ որոշում էլ կայացվի՝ պատասխանատվությունն «Իմ քայլի» վրա է, իրենց վրա չէ։

Նա շարունակեց, որ Կառավարության ծրագրի դեպքում էլ, թեպետ ինքն ասել է, որ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, այնուամենայնիվ,  եթե գան, ապացուցեն, որ հեղափոխական է այդ ծրագիրը, իրենք կողմ կքվեարկեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել