Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը
The Curious Case of Benjamin Button
Դերերում՝ Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշետ, Ջուլիա Օրմոնդ
Տարեթիվ - 2008
Երկիր - ԱՄՆ
Կարգախոս - «Ես ծնվել եմ տարօրինակ պայմաններում»
Ռեժիսոր – Դեվիդ Ֆինչեր
Սցենարիստ – Էրիկ Րոթ, Ռոբին Սուիկորդ, Ֆրենսիս Սկոթ Ֆիցջերալդ
Կոմպոզիտոր – Ալեքսանդր Դեպլա
Ժանր – ֆանտաստիկա, դրամա
Բյուջե - $150.000.000
MPAA ռեյթինգ – 13+
Տևողություն – 166 րոպե
Սա պատմություն է մի տղամարդու մասին, ով ծնվել է 80 տարեկանում և ապա սկսել երիտասարդանալ: Այս մարդը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, չկարողացավ կանգնեցնել ժամանակը: Նրա ճանապարհը, որ սկիզբ է առնում 1918 թվականին Առաջին համաշխարհայինի վերջին Նոր Օռլեանում, այնքան առեղծվածային է, որ դժվար թե կրկնվի մեկ այլ մարդու կյանքում: Ֆիլմը պատմում է բացառիկ տղամարդու մասին, իրեն հանդիպած մարդկանց և իրադարձությունների մասին, սիրո մասին, որ նա կգտնի և կկորցնի, կյանքի ուրախությունների և կորստի ցավի մասին և այն մասին, թե ինչ է մնում մեզ հետ անկախ ժամանակից:
Ֆիլմը 2009-ին երեք Օսկարի է արժանացել լավագույն դեկորացիաների, վիզուալ էֆեկտների և գրիմի համար:
Նույն թվականին Բրիտանական ակադեմիայի կողմից երեք մրցանակի է արժանացել լավագույն վիզուալ էֆեկտների, նկարչի աշխատանքի և գրիմի ու վարսահարդարման համար:
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին…
- Սա Փիթի և Ֆինչերի երրորդ համատեղ աշխատանքն է:
- 1990 թվականին Սթիվեն Սպիլբերգը պետք է նկարահաներ ֆիլմը, իսկ Թոմ Քրուզը խաղար գլխավոր դերում:
- Ռեյչել Ուայսը (Rachel Weisz) հրաժարվել է Դեյզիի դերից այլ նախագծերում ծանրաբեռնվածության պատճառով:
- Ֆիլմի հիմքում ընկած է Ֆ. Սկոթ Ֆիցջերալդի փոքրիկ պատմվածքը:
- Նախագծի մշակումը սկսվել է դեռևս 1994 թվականից:
- Նկարահանման պրոցեսը տևել է 150 օր` չհաշված Բրեդ Փիթի երիտասարդացման վիզուալ էֆեկտների ստեղծման վրա ծախսված ժամանակը:
- Ի սկզբանե ֆիլմը պետք է էկրաններ բարձրանար 2008-ի մայիսին:
- 1998 թվականին Ռոն Հովարդը պետք է նկարահաներ ֆիլմը, իսկ Ջոն Տրավոլտան խաղար գլխավոր դերում:
- Բրեդ Փիթի խոսքերով` ինքն օրական հինգ ժամ ծախսում էր դիմահարդարների մոտ, որպեսզի նմանվի իր հերոսին:
- Բենջամինի առագաստանավի անվանումը «Button Up» էր:
- Հնդկաստանի և Կամբոջայի կադրերը նկարահանել է Թարսեմ Սինխը:
- Բութանում արգելված է ֆիլմի ցուցադրությունը:
- Բենջամինի մոտոցիկլը «650cc Triumph T110» է:
- Բենջամին Բաթոնի արտաքին տեսքը մանուկ հասակում (ֆիլմի առաջին հատվածում) հիշեցնում է Հեթչինսոն-Հիլֆորդի հիվանդությունը, որի ժամանակ հիվանդներն իրենց տարիքից մեծ են երևում:
- Ծեր Բենջամին Բաթոնի գլուխն ամբողջովին ստեղծվել է համակարգչի միջոցով:
Կադրեր ֆիլմից՝









Ֆիլմն օնլայն կարող եք դիտել այստեղ:



