Վերջերս մի քանի երկրներում միաժամանակ անցկացվել են անանուն հարցումներ զույգերի անկեղծության վերաբերյալ:
Հարցումները ցույց են տվել, որ զույգերի 60%-ը ինչ-որ մանրամասներ թաքցնում է իր կենսագրությունից:
Ամենից հաճախ զույգերը թաքցնում են իրենց երկրորդ կեսից, թե որքան զուգընկերներ են ունեցել նախկինում:
Երկրորդ տեղում ըստ արդյունքների հայտնվել են տեղեկությունները ֆինանսական դժվարությունների մասին. պարտքեր, վարկեր, գրավներ…
Թաքցվող ճշմարտությունների երրորդ տեղն են զբաղեցրել նախկին ամուսնությունից ծնված երեխաները:
Չորրորդ տեղում հարազատների հետ խնդիրներն են:
Իսկ հինգերորդ տեղում աշխատանքային խնդիրներն են, վեցերորդում ` բնակարանային:
Մինչ ամուսնությունը թաքցվող ճշմարտությունների 7-րդ տեղում հայտվել են կրոնական համոզմունքները, որոնք փաստորեն ևս թաքցվում են:
Վստահեք միմյանց և ոչինչ մի թաքցրեք: Եղեք երջանիկ:
Աղբյուրը՝ այստեղ
Աղբյուրը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.migtvr.com/2013/06/7_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել