Հայտնի է «Աշխարհի տարվա մեքենա» մրցույթի հաղթողը։ Հաղթողը Jaguar I-Pace քրոսովերն է, որը բրիտանական ապրանքանիշի առաջին մեքենան է, որն ամբողջովին համալրված է էլեկտրական ուժային համակարգով։ Jaguar Land Rover խմբի համար այս մրցանակը ողջ պատմության ընթացքում երկրորդն է. երկու տարի առաջ լավագույն մեքենա էր ճանաչվել F-Pace-ը։

Ի սկզբանե «Աշխարհի լավագույն մեքենա» անվանակարգում ներառված է եղել 40 մեքենա։ Եզրափակիչ դուրս եկած 3 մեքենաները հայտնի են դարձել Ժնևի ավտոսալոնում։ Այդ 3 մեքենաներն էին՝ Audi e-tron, Jaguar I-Pace և Volvo S60/V60։ Հաղթողին ընտրել են 80 լրագրողներ՝ շուրջ 24 երկրներից։

Նյու Յորքի ավտոսալոնում հայտնել են նաև հաղթողների ևս 5 այլ անվանակարգերում։ Լավագույն ներկայացուցչական դասի մեքենա է ճանաչվել  Audi A7-ը, լավագույն սպորտային մեքենա՝ McLaren 720S-ը։ Լավագույն քաղաքային մեքենա է ճանաչվել Suzuki Jimny-ն, իսկ էկոլոգիապես մաքուր՝ I-Pace-ը։ Լավագույն դիզայնի համար մրցանակը նույնպես ստացել է բրիտանական քրոսովերը։

2018 թվականին «Աշխարհի լավագույն մեքենա» կոչումը ստացել էր Volvo XC60-ը, 2017 թվականին՝ Jaguar F-Pace-ը, իսկ 2016-ին՝ Mazda MX-5-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել