Փարիզի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը, երբ մինչև աղետը մնացել էր ոչ ավել, քան 15-30 րոպե։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղար Լորան Նունիեզը՝ տեղեկացնում է korrespondent.net-ը։
«Շինությունը փրկվել է, երբ մնացել էր 15-30 րոպեից ոչ ավելի»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ վճռական դեր են խաղացել տաճարի ներսում կրակը մարել սկսած հրշեջները։
Մասնավորապես, նրանց հաջողվել է վերահսկողության տակ առնել տաճարի աշտարակների հատվածում առաջացած հրդեհը։ Նունիեզի խոսքով՝ տաճար մտած հրշեջները լրջորեն վտանգել են իրենց կյանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել