Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայաստանում կարող է որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարց էր հնչեցրել Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին վարչապետը խոստացավ ծանոթանալ և հետո պատասխանել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել