Կենսագրություն

Վիկտոր Հյուգոն եղել է երեք եղբայրներից կրտսերը (ավագ եղբայրներ՝ Աբել (1798-1865 թթ.) և Եվգենի (1800-1837 թթ)): Գրողի հայրը՝ Ժոզեֆ Լեոպոլդ Սիգիսբեր Հյուգոն (1773-1828 թթ.), նապոլեոնյան բանակի գեներալ էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն (1772-1821 թթ.), դաշնակահարուհի էր: Հյուգոյի վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում (1807 թ.), Մադրիդում (1811 թ.), ուր ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում Փարիզ: Ճանապարհորդությունները խորը տպավորություններ են թողել գրողի հոգում, որոնք էլ արտահայտվեցին նրա ստեղծագործություններում: 1813 թ.-ին Հյուգոյի մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն, սիրային կապ ունենալով գեներալ Լագորիի հետ, ամուսնալուծվում է և որդու հետ հաստատվում Փարիզում:

  • Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևը որևէ բան է տեղի ունենում:

Հյուգոյի առաջին լիարժեք վեպը համարվում է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris), որը տպագրվել է 1831 թ. և միանգամից թարգմանվել է մի շարք լեզուներով: Ինչպես գիտենք, ամբողջ աշխարհում շատ տարածված են նրա աֆորիզմները։ 

  • Խոհական մարդուն ճանաչում են կյանքի հանդեպ ունեցած սրբազան ակնածանքով։
  • Երբ ուրախությունը խառնվում է կնճիռներին, այն սքանչելի է: Ինչ-որ լուսապսակ պայծառեցնում է ուրախ ծերությունը։
  • Հոգու ամրությունը պահպանելու համար հարկավոր է պահպանել մարմնի ամրությունը։
  • Անողորմ մարդիկ չեն կարող հավատարմորեն ծառայել մեծահոգության գաղափարներին։
  • Գաղտնիքը ցանցի նման է. բավական է, որ մի օղակ պատռվի, և ամեն ինչ դուրս կհոսի։
  • Փառամոլությունը սարսափելի ուժ է, որը գործում է մեր ներսում և հենց մեր դեմ։
  • Վախին բնորոշ է չափազանցնել փաստի իսկական նշանակությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել