Aysor.am-ը գրում է․
Ազգային ժողովի նիստում, երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ընդդիմության նախագծերը քննարկել լիագումար նիստում, իսկ ընդդիմությունն էլ՝ դժգոհում, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ ամբիոնից հեգնեց. «Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ»։
 
Նրա ոճը առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, և ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը բարձրաձայնեց. «Հա, լուրջ ենք ասում»։
 
«Էս պրակտիկաները բերեք դադարեցնենք։ Հարց է հնչում՝ ո՞վ է ավելի մոտ ժողովրդին։ Նորից եմ հարցնում, լո՞ւրջ եք ասում», - հայտարարեց Դանիելյանը։
 
Գևորգ Պետրոսյանի նյարդերը տեղի տվեցին, և նա նստած տեղից հարցրեց. «Դե մի հատ օրենքի նախագծի անուն տվեք»։
 
Բայց Համազասպ Դանիելյանը շարունակեց. «Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարությունը ընտրված է, հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի օրինագծեր են բերում, որոնք իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչպես են իրագործելու, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել