PanARMENIAN.Net-ը գրում է․

Փարիզի հրշեջներին հաջողվել է մարել Աստվածամոր տաճարում բռնկված ու զգալի ավիրածությունների պատճառ դարձած հրդեհը։

Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։

Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։

Խորանը չի տուժել, հիմնական պատերը, , ճակատն ու ճակատային մասի աշտարակները կանգուն են։

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ տաճարը վերականգնվելու է․ գումարը դրա համար հավաքվելու է թե երկրում, թե սահմաններից դուրս։

«Նոտր Դամը մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր երևակայությունը։ Սա վայր է, ուր մենք վերապրել ենք մեր պատմության բոլոր կարևոր պահերը՝ համաճարակները, պատերազմները և մեր ազատագրումը։ Վերականգնումը Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է, նախագիծ, որը կտևի տարիներ», - շեշտել է Մակրոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել