Բելգիայի կիբերանվտանգության կենտրոնը չի հայտնաբերել ապացույցներ, որ չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության սարքավորումները կարող են օգտագործվել լրտեսության համար՝ հայտնում է DW-ը։

Ավելի վաղ կազմակերպությանը հանձնարավել էր վերլուծել Huawei-ից հնարավոր սպառնալիքները, քանի որ ընկերությունը սարքավորումներ է մատակարարում բջջային կապի բելգիական ընկերություններին։ Թագավորության վարչապետի ենթակայությամբ գործող կենտրոնը մտադիր չէ հրապարակել վերջնական 
զեկույցը, քանի որ շարունակում է ուսումնասիրությունները՝ ընդգծել է կենտրոնի ներկայացուցիչը։

2019թ․ հունվարին Huawei-ի վաճառքների մենեջերը Լեհաստանում ձերբակալվել էր՝ մեղադրվելով չինական հետախուզության համար լրտեսության մեջ։ Դրանից հետո ընկերությունը աշխատանքից հանել էր նրան։

Նույն ամսին ԱՄՆ-ը չինական ընկերությանը բանկային խարդախության, պատժամիջոցների խախտման, արդարադատությանը խոչընդոտելու եւ արդյունաբերական լրտեսության մեղադրանքներ էր ներկայացրել։ Իր հերթին Huawei-ը, մեղադրանքների հետ կապված, դատի էր տվել ԱՄՆ վարչակազմին։

Չինական ընկերությունն ուզում է վիճարկել ԱՄՆ-ում ընդունված օրենքը, որն արգելում է ամերիկյան հաստատություններին գնել եւ օգտագործել Huawei-ի տեխնոլոգիաներն ու ծառայությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել