2019թ․ ապրիլի սկզբից Emotet համակարգչային վիրուսի տարածման հզոր ալիք է բարձրացել համացանցում։ Այս անգամ հաքերները նոր տակտիկա են բանեցնում, որ հիմնված է իրենց նախկին գործունեության արդյունքում ստացած տվյալների վրա՝ տեղեկացնում է կիբերանվտանգության հարցով հատուկ մասնագիտացած KoDDOS ընկերությունը։

Օգտատերերը էլեկտրոնային փոստով նամակ են ստանում իրենց նախկին զրուցակիցներից մեկից։ Նամակն իրականում ուղարկված է լինում Emotet ծառայության միջոցով։ Դրանք սովորաբար սկսվում են «Ներդիրում գաղտնի փաստաթղթեր են» բառերով, այնուհետև հետևում է հղումը, որը բացելուց հետո օգտատերը մեքենայաբար ներբեռնում է վիրուսակիր ծրագիրը։

Այժմ Emotet-ի հարվածը հիմնականում ուղղված է անգլալեզու օգտատերերին, սակայն փորձագետները համարում են, որ շուտով վտանգը կարող է սպառնալ նաև գերմանախոս օգտատերերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել