Բրիտանական տուրիստական օպերատոր Trailfinders-ը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ ուղղությունները մեքենայով ճանապարհորդելու համար։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի համար 1 մայրուղին։ Նրանից հետո գալիս է ավստրալական հայտնի մայրուղին, որը ձգվում է արևելյան ափամերձ շրջաններով և Սիդնեյը միացնում է Բրիսբենին։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է, այսպես կոչված, «Այգիների ճանապարհը» (Garden Route), որը գտնվում է ՀԱՀ-ում և ունի 300 կմ երկարություն։ Չորրորդ հորիզոնականում է գտնվում «Մեծ օվկիանոսային ճանապարհը» (The Great Ocean Road)՝ ավստրալիական Վիկտորիա նահանգում։

Հնգյակը փակում է հայտնի Route 66 մայրուղին, որը ձգվում է ԱՄՆ-ի ողջ տարածքով։

2018 թվականի սեպտեմբերին ճանապարհորդությունների օնլայն ծառայությունը վերլուծել է Instagram-ի հաշթագները և անվանել մեքենայով ճանապարհորդելու ամենահայտնի ճանապարհները։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ-ում գտնվող Route 66 մայրուղին, որը սկսվում է Չիկագոյից և անցնելով մի քանի նահանգներով՝ ավարտվում Կալիֆոռնիայի Սան-Մոնիկա քաղաքում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել