Սինգապուրի քաղավիացիայի վարչությունը (CAAS) հայտարարել է, որ 2019-ին ծրագրում է սկսել օդային տաքսիների փորձարկումը, հաղորդում է VOA News-ը։

Նշվում է, որ տաքսին ավտոմեքենայի չափսի թռչող սարքի տեսք կունենա։ Օդային տրանսպորտը կկարողանա 160 կմ/ժ և ավելի արագությամբ ուղևորություններ կատարել՝ հաղթահարելով 30 կմ։

http://24news.com.ua/wp-content/uploads/2018/10/v-singapure-vpervye-protestiruyut-vozdushnye-taksi-v-usloviyax-goroda.jpg

Թռիչքը և վայրէջքն ուղղահայաց ուղղությամբ տեղի կունենան։ Կառավարումը կլինի հեռակառավարմամբ կամ ավտոմատ։

Նշվում է, որ տաքսու յուրաքանչյուր տեղ առանձին կվաճառվի, ինչպես ինքնաթիռում։

https://static.life.ru/posts/2019/04/1208439/gr/north/96d85b1126a9485d22549dd18f8923e8__1440x.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել