Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, թե Galaxy սերիայի նոր սարքավորման շնորհանդեսը կայանալու է մայիսի 3-ին, Լոնդոնում: Ամենայն հավանականությամբ, դա կլինի ֆլագմանային սմարթֆոն, որը կդառնա մեծ հեղինակություն վայելող Galaxy S II-ի ժառանգորդը: Ընկերությունն առայժմ հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ սարքավորում է ներկայացնելու, չի բացառվում, որ ներկայացվի նոր սարքերի մի ամբողջ շարք:
Նախնական տեղեկություններով, նոր սմարթֆոնը կստանա մեծ` 4,6 դյույմանոց էկրան` ներկայիս 4,3-ի փոխարեն: Նման մեծ էկրան տեղադրված է Galaxy Nexus ֆլագմանի վրա:
Որոշ աղբյուրն եր պնդում են, որ ֆոտոխցիկը կունենա 16 մեռգապիքսել հզորություն եւ կհայտնվի անլար լիցքավորման սարք:
Samsung Galaxy S II-ը թողարկումից հետո վեց ամիս շարունակ եղել է ամենաճանաչված Android-սմարթֆոնը:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/04/samsung-galaxy.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել