7or.am-ը գրում է․

Եթե բեմի վրա ինչ–որ տեղ հրացան է երևում, ապա այն անպայման պետք է կրակի։ Սա դասականի ձևակերպումն է, որը տեղայնացնելով՝ կարող ենք ասել, որ եթե երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտ է ձևավորվում իշխանության ամենավերին օղակից, ապա մի օր պետք է արյուն թափվի։ Ու թափվեց։

Զարթոնք համայնքում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխության» ուղղակի հետևանքն է։ Ավելի կոնկրետ՝ ատելության քարոզի ու քաոսի խրախուսման հետևանք։

Խնդիր է դրվել «քայլեցնել» նաև համայնքները։ Մոնոլիտ իշխանական բուրգ է կառուցվում։ Համայնքները ՔՊ–ացվում են։ Կառուցվում է բուրգ, որը նախորդից շատ ավելի այլասերված է լինելու, գումարած ոչ կոմպետենտությունը։

Զարթոնքը միակը չէ ու միակը չի լինելու։ Սա, ի դեպ, հիշեցնում է Շոլոխովի «Խաղաղ Դոնում»նկարագրված պատկերը, երբ բոլշևիկյան իշխանությունները փոքրիկ ու համերաշխ ապրող գյուղում ատելություն քարոզեցին և նույն ընտանիքի անդամներին հանեցին իրար դեմ՝ գյուղի կառավարումը հանձնելով անգրագետ ու մարտնչող երիտբոլշևիկներին։

Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։ Ճիշտ է, զուտ ձևականորեն նրանք դեմ են արտահայտվում, բայց իրականում օժանդակում են, որպեսզի ամեն տեղ բռնկումներ լինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել