Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի այրին՝ Միրիանա Մարկովիչը մահացել է 77 տարեկան հասակում, Ռուսաստանում, հաղորդում է «Վեչեռնիե նովոստին»:

Պարբերականի տվյալներով, Մարկովիչը մահացել է Սոչիի հիվանդանոցներից մեկում: Ինչպես նշվում է, վերջին ժամանակներս կինը չորս վիրահատության է ենթարկվել և առաջացած բարդությունների պատճառով անցած շաբաթ ծանր վիճակում է գտնվել:

Միևնույն ժամանակ, Blic պարբերականը հաղորդում է, որ Մարկովիչը մահացել է մոսկովյան կլինիկաներից մեկում՝ թոքաբորբից:

2005 թ.-ին Սերբիան Մարկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: 2010-ից Միլոշևիչի այրին ապրում է Ռուսաստանում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տրամադրել:

Սլոբոդան Միլոշևիչը 2002թ.-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցանքների համար: Չորս տարի անց, 64 տարեկան հասակում, նա մահացել է Հաագայի բանտերից մեկում: Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել