Հայաստանը գրեթե երեք տասնամյակ պաշարված ամրոց էր, ամրոց, որի ներսում ապրելը և՛ լավ էր, և՛ վատ, ինչպես որևէ պաշարված ամրոցում։

Էսօր՝ 2019 թ. ապրիլի 12-ին, Հայաստանն էլ պաշարված ամրոց չէ։ Հայաստանն արդեն հանձնված ամրոց ա...

Պետք չի գուշակել, թե ում ա հանձնված։ Դեռ «ում» չի հանձնված, բայց արդեն հանձնված ա «ինչ»-ին, հանձնված ա բառադիությանն ու անպատասխանատվությանը, ամենաթողությանն ու ատելությանը, թշնամանքին ու անտարբերությանը, լկտիությանն ու կեղծիքին...

Ցանկացած բան «ում» հանձնելուց առաջ հանձնում են «ինչ»-ին։ Էդպես հանձնեցինք Կարսի բերդը։

Հայաստանն էսօր նման ա Կարսի բերդին։

Չէ, դեռ 1920 թվի հոկտեմբերի 30-ը չի, բայց արդեն 1918 թվի ապրիլի 12-ն ա։ Ուղիղ հարյուր և մեկ տարի առաջ սկսվեց գրվել հայերի պատմության մեջ ամենախայտառակ էջը, որը դեռ երկուսուկես տարի պիտի գրվեր՝ մինչև վերջին խայտառակ տառը։ Մեր մեկը երկու չի դառնում, որովհետև սովորել չենք սիրում, ուրիշներից չէ, մեզնից, մեր սխալներից, մեր խայտառակությունից, մինչդեռ խայտառակությունդ ամենամեծ ուսուցիչդ ա։

Իսկ մենք մեր սխալները դարձնում ենք մշակույթ ու պաթոս միայն՝ «Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով...»։

© չսովորող ցիրկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել