Սիդնեյի Հարյուրամյակի զբոսայգում հայտնվել է «Գահերի խաղի» զոհված գործող անձանց գերեզմանատունը: Ինչպես ապրիլի 11-ին հայտնել է Herald Sun-ը, ընդգրկուն ինստալացիան ստեղծել է Ավստրալիայի Foxtel հեռուստաալիքը եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերայից առաջ:

Grave of Thrones («Գահերի գերեզման»՝ սերիալի Game of Thrones անգլերեն անվանման համանմանությամբ) հրապարակում տեղավորվել են նշանավոր տոհմերի ընտանեկան դամբարանները և անանուն զինվորների գերեզմանները. սերիալի ընդամենը յոթ եթերաշրջանի ընթացքում զոհվել է 100 հազարից ավելի մարդ, հաշվել է Finder հրատարակությունը: Սերիալի ութերորդ եթերաշրջանի պրեմիերան նշանակված է ապրիլի 14-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել