Ամեն օր մեզ շրջապատում են շատ մարդիկ, որոնց հետ շփվելով մենք նկատում ենք բնավորության որոշակի գծեր կամ վարքեր։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ոմանք իրենց տարօրինակ պահում, իսկ ոմանք էլ իրենց բավականին լավ են դրսևորում։ Այս ամենի համար հոգեբանությունն ունի իր բացատրությունը։

Ալեքսիթիմիա

Հին հունարենից թարգմանաբար այս բառը նշանակում է «զգացմունքներ առանց բառերի»։ Այլ կերպ ասած՝ սա մի վիճակ է, որի ժամանակ մարդը բառերով չի կարողանում արտահայտել իր զգացմունքները և ապրումները։

Աֆեկտացիա

Այս տերմինի տակ հասկացվում է որևէ զգացմունք կամ տրամադրություն, որը չափազանցեցված է։ Այսպիսի վարքին բնորոշ են խոսքի չափից դուրս պաթոսական լինելը, անբնականությունը և ցուցադրական ժեստերը։

Ռիգիդություն

Ռիգիդությունը մարդու կողմից սեփական սովորությունները փոխելու անկարողությունն է։ Օրինակ՝ ռիգիդային մարդիկ հրաժարվում են իրենց տեսակետը փոխելուց, անգամ եթե իմանում են նոր փաստեր, որոնք ապացուցում են հակառակը։

Կոնֆորմիզմ

Մեկ կամ մի քանի մարդու ազդեցության տակ ընկնելով՝ մարդը հակված է փոխելու իր նախնական կարծիքը կամ վարքը։ Այս երևույթն էլ կոչվում է կոնֆորմիզմ։

Ինսայթ

Սա մի վիճակ է, երբ մարդն անսպասելիորեն գտնում է խնդրի լուծումը։ Ինսայթի գլխավոր առանձնահատկությունը համարվում է հանկարծակի փայլատակումը։ Այսպես՝ մարդը, հեռանալով իրավիճակի վերլուծությունից ու մտածմունքներից, սկսում է զբաղվել առօրյա գործերով և անսպասելիորեն հասկանում է, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը։

Օբսեսիա

Օբսեսիան մի վիճակ է, երբ մարդու մոտ հանկարծակիորեն առաջանում են կպչուն մտքեր և գաղափարներ, որոնք կառավարելը շատ դժվար է։

Աֆիլացիա

Այս տերմինի տակ հասկացվում է պարզ շփման, ընկերության և այլ մարդկանց ընկերակցության մարդկային պահանջմունք։

Բարնումի Էֆեկտ

Այս էֆեկտի երկրորդ անվանումն է Ֆորերի էֆեկտ։ Իմաստն այն է, որ մարդիկ հակված են հավատալու այնպիսի նկարագրությունների, որոնք աղավաղված են, սակայն վերաբերում են իրեն։ Վառ օրինակ է հորոսկոպին հավատացող մարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել