CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ կկայանա «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը բացող տեսարանի նախադիտումը՝ HBO-ի պաշտոնական պրեմիերայից առաջ:

Ինչպես հաղորդում է Deadline-ը, ֆանտաստիկ սերիալի 8-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա դրանից երկու ժամ անց:

Հաղորդման վարող Անդերսոն Կուպերը հարցազրույցներ կներկայացնի ծրագրի հեղինակների և սերիալի դերասանների հետ, այդ թվում՝ Քիթ Հարինգթոնի հետ: Ջոն Սնոուին մարմնավորող դերասանն Անդերսոնի հետ կշրջի Հյուսիսային Իռլանդիայում գտնվող պահեստով, որտեղ պահվում են նկարահանումների ժամանակ օգտագործված գրեթե բոլոր հագուստներն ու ռեկվիզիտները, այդ թվում՝ վիշապի գանգերը, դիակների մակետները և Նեդ Սթարկի կտրված գլուխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել