Հռոմի Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ բռնաբարության դեպքերի հարցով դատավճռի կայացման գործում կարևոր չէ զոհի արտաքին տեսքը՝ հաղորդում է The Local-ը:

Այս հարցը քննարկման էր դրվել բռնաբարության մի դեպքի հետ կապված դատավճռի պատճառով, երբ բռնաբարողներն անմեղ էին ճանաչվել`զոհի «անհրապույր» և «տղամարդկային» տեսքի պատճառով: Այս որոշումը կայացրել էր երեք կին դատավորներից կազմված խումբը: Արդարացնող դատավճիռը հանրության դժգոհությունն էր առաջացրել և դատարանի շենքի մոտ բողոքի ակցիաների առիթ էր դարձել։

Վճռաբեկ դատարանը, ծանոթանալով գործի մանրամասներին, անհիմն է համարել հանցագործներին արդարացնող փաստարկները և չեղարկել արդարացնող դատավճիռը։ Այժմ տղամարդկանց նոր դատ է սպասվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել