Պարզվել է, որ ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել է 15 աշխատակցուհի: Այդ մասին հայտնել է Inside Edition-ը:

Նրանք բոլորը որպես բուժքույրեր և բժշկի ասիստենտներ են աշխատում ծննդաբերական բաժանմունքում և նորածինների համար ռեանիմացիայում: Ենթադրվում է, որ նրանցից առաջինը կծննդաբերի ապրիլին: Հղի աշխատակցուհիներից մեկը մտադիր է ծննդաբերել աշխատավայրում և կարծում է, որ ավելի լավ տեղ դրա համար չի գտնի: «Երբ սկսվեն երկունքի ցավերը, բավական կլինի անցնել միջանցքով և ստանալ երեխային»,- ասում է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Oak Street Elementary School տարրական դպրոցում, որը գտնվում է Կանզասի նահանգի Գոդարդ քաղաքում, միաժամանակ հղիացել է յոթ ուսուցչուհի: Տնօրենը կատակում է, որ այժմ դպրոցին կից պետք է մանկապարտեզ կառուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել