Շվեդիայի բնակչուհին դարձել է աշխարհում առաջին կինը, որը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստումից հետո, որը կատարվել է ռոբոտի մասնակցությամբ։

2017 թ.-ին Sahlgrenska University հիվանդանոցում կատարված արգանդի փոխպատվաստումից 10 ամիս անց կինը հղիացել է ԷԿՕ-ի օգնությամբ: Ընդ որում՝ բժիշկներն օգտագործել են կնոջ սեփական ձվաբջիջները։ Հղիությունն անցել է առանց բարդությունների: 2.9 կգ կշռող առողջ տղան ծնվել է հղիության 36-րդ շաբաթում, կեսարյան հատման միջոցով։ Մոր և մանկան անունները չեն բացահայտվում։

Բժիշկները մեծ հույսեր են կապում ռոբոտացված վիրաբուժության հետ, քանի որ տվյալ դեպքում վիրահատությունը ավելի քիչ վտանգավոր է դոնորների համար։ Բացի այդ՝ երկու վիրաբույժների կողմից կառավարվող ռոբոտը աշխատում է միլիմետրի ճշգրտությամբ։ Դրա հետ մեկտեղ ռոբոտի միջոցով արգանդի փոխպատվաստման համար բավարար է 1 սմ տրամագծով ընդամենը հինգ անցք։ Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել պացիենտի արյան կորուստը, ինչպես նաև կրճատել ստացիոնար բուժման ժամկետները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել