Իսկապես որ ամեն ինչ կախված է հանգամանքներից: Եվ ոչ մի օրինաչափություն, ոչ մի բնական ընթացք, օբյեկտիվ պատճառ, պատմական անհրաժեշտություն, հասարակական պատվեր կամ պահանջ...
Եվ ոչ մի խոսք բոլորի համար պատասխանատվության անխուսափելիության մասին, միայն հանգամանք, և խաղը սկսված է…
Հանգամանքները շահեկա՞ն կլինեն, կլինի ձիու քայլ, շահեկան չե՞ն լինի, անգամ կատվի վազք չի լինի․ կա՛մ անհրաժեշտության դեպքում կստեղծվի այդ հանգամանքը, կա՛մ կստեղծեն, եթե արդեն չեն ստեղծում…
Իսկ ինչո՞ւ ոչ։ Այն, ինչը չի կարելի եզին, ինչո՞ւ է թույլատրվում Զևսին…
Չէ՛, լուրջ, ինչո՞ւ մեր պատմությունը չի ձերբազատվում Զևսի ու եզի սինդրոմից…
Ի՞նչ ուզում եք, ասեք, մեզ իսկապես նոր պատմություն է պետք, մաքուր պատմություն, ո՛չ լալահառաչի, ո՛չ մազապուրծի և ոչ էլ սրբագրված ու նենգափոխված…
Եվ մի բան էլ. հիշե՛ք, որևէ երկիր վերջնաարդյունքում տապալվել է ընտրովի արդարադատության, ընտրովի վարչարարության, բացառապես սեփական պատկերացումների և ՄԵԾԱՐԳՈ քաղաքական կոնյուկտուրայի հետևանքով…