Գրում եմ, չնայած խորհուրդ են տալիս թարգել հասարակական գործունեությունս։ )) ՀՀԿ-ն էլ էր իր ժամանակին նման մեսիջներ ուղարկում ինձ ընկերներիս միջոցով։ )) Ինչևէ...

1. Տրանսգենդերը հատուկ էր բերվել ԱԺ «Իմ քայլը» կուսակցության պատգամավորների կողմից՝ նախօրոք միտումնավոր ներքաշելով Նաիրա Զոհրաբյանին ինչ-ինչ հրավերքներ ուղարկելու մեջ: Մտածված էր նաև այդ «оно»-ի և Սվիտալսկու ներկայությունը միաժամանակ:

2. Ինչո՞ւ: Որովհետև Փաշինյանը ԵՄ-ին բազում խոստումներ է տվել, որոնցից մեկն էլ ԼԳԲՏ-ի իրավունքների պաշտպանությունն է, և այլն, և այլն․ թե ինչեր է հետևում այս ամենին, բոլորիս հայտնի է: Բայց որովհետև Փաշինյանը չի կարող ակնհայտ նման հայտարարություն անել իր ֆան կլուբը վայրկենական չկորցնելու համար, նա դիմում է այս խորամանկությանը` սարքել: Թաքուն բերենք, թող խոսի։ Կխոսի, կդառնա սկանդալ, սկանդալն իր հերթին կգեներացնի պաշտպանների, որոնց կօգտագործենք պրոպագանդայի նպատակով, ինչպես նաև հարձակվողների, ովքեր ինչքան շատ լինեն, այնքան լավ, որովհետև ակնհայտ կդառնա, որ էս մարդկանց իրոք պաշտպանել ա պետք մեր հանրության մեջ: Էն մյուս ձեռքի հետ կկենտրոնացնենք ուսանողական ուժերը` երևույթին ավելի հաստատուն իմաստ հաղորդելու համար (իբր թարմ, արդի ու առողջ տեսանկյուն): Ձեռքի հետ ԲՀԿ-ի գլխին մի բան կսարքենք, ռեյտինգը կգցենք, մյուս ձեռքի հետ ԵՄ-ի դեմ լավամարդ կլինենք, ես էլ կհելնեմ, մի երկու տեղ նորից արդարադատության աստված կձևանամ՝ ժողովրդիս հիացմունքը չապակենտրոնացնելու համար:

Ավաղ, սխալվում էի, երբ մի քանի օր առաջ կարծում էի, որ Նիկոլը կապ չունի դրա հետ: Կապ ունի, որի ապացույցն իր տված պատասխաններն են լրագրողներին (նախորդ գրառումս):

3. Ի՞նչ սպասել: Նախ՝ ասեմ, որ ԵՄ-ն ՀՈՐԴՈՐԵԼ Է ավելի լուրջ ընթացք տալ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությանը (ժող, հասկանում եք, չէ՞, որ սա միասեռ ամուսնությունների և գեյ պառադների սկիզբն է): Հետո էլ ասեմ, որ Փաշինյանը մոտակա մի երկու օրվա ընթացքում էսօրվա դրոշակային թատրոնից կխաղա, հետին ֆոնին, այսինքն՝ էդ ամենի ստվերում կպատրաստվի ԼԳԲՏ իրավունքների մասին օրենքի նախագիծ ու կգնա ԱԺ: Իրենց պլանը սա է` 99.9%: Կարծում են` կսղցնեն, կգնա:

Սա լավ չէ:

Հիմա խոսքս ուղղում եմ իմ կրտսեր ուսանող ընկերներին. երեխեք ջան, ես ձեզ բոլորիդ մի մարդու պես հարգում եմ, սիրում եմ ու ընդունում ձեր ճիշտ ու սխալ դիրքորոշումներով: Բայց ես իմ կյանքում ունեցել եմ և ունեմ թե՛ միասեռական, թե՛ տրանսգենդեր, թե՛ բիսեքսուալ, թե՛ սվինգեր, թե՛ հազար ու մի էդ տիպի ծանոթներ ու ընկերներ, հիմա էլ ունեմ, հուսով եմ` հասկացաք, որ ես նրանց չեմ ընկալում պակասավոր կամ առավելություն ունեցող, չեմ էլ պատրաստվում ոտնահարել նրանց քաղաքացիական իրավունքները: Բայց հավատացեք, էդ մարդիկ իրենց տներում ու իրենց շրջագայություններում իրենց կյանքն են վայելում, ու ոչ մեկին հազար տարի պետք չի ո՛չ քաղաքականությունը, ո՛չ ԵՄ-ն ու Փաշինյանը, ոչ էլ ձեր ու իմ կարծիքն ու պաշտպանությունը: Էն, ինչ տեղի է ունենում հիմա մեր երկրում, հասարակ պարտադրանք է, որն ունի ազգը հիվանդացնելու, որպես առանձին էթնոս աղավաղելու միտում: Իսկ աղաղվում են ոչ թե իրական միասեռականները, այլ հանրության խոցելի, արագ ազդվող շերտերը, ովքեր հետագայում ձեռք են բերելու թե՛ հոգեկան, թե՛ սեռական ու այլ տիպի հիվանդություններ, որովհետև դառնալու են պրոպագանդայի անմեղ զոհեր:

Ինչո՞ւ է սա արվում: Պատասխանը պարզ է, կրճատվում է աշխարհի բնակչության թիվը, և որքան շատ մարդկանց պարտադրեն ինքնաոչնչացման, այնքան քիչ գումար կծախսվի նրանց սպանելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել