Ինչպես ասել է Կոնֆուցիոսը, կյանքը շատ հեշտ է, մարդիկ են այն բարդացնում։
Իմաստն այն է, որ ցանկացած հարաբերություն առաջին հերթին մենք ենք։ Երբ մարդը սկսում է պարզ լինել, պարզանում են նաև հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ։
Իսկ ի՞նչ է պետք անել կյանքը չբարդացնելու համար։
Ուրիշներից այլևս սեր և հարգանք մի խնդրեք
Սկսեք հարգել ինքներդ ձեզ, գիտակցեք ձեր արժեքավոր լինելը։ Այս երևույթները միայն դուք կարող եք ձեզ տալ։
Գիտակցեք և վերացրեք սեփական թերությունները
Այն պահից սկսած, երբ դուք կհամակերպվեք ձեր թերությունների հետ, ոչ ոք այլևս չի օգտագործի դրանք ձեր դեմ։ Սիրեք ինքներդ ձեզ, ներեք սեփական սխալները։ Դուք յուրահատուկ մարդ եք։ Համակերպվեք դրա հետ։
Պետք չէ համեմատվել ուրիշների հետ
Գնացեք սեփական ուղով և սեփական ձեռքբերումները մի համեմատեք ուրիշների ձեռքբերումների հետ։ Այս կամ այն ուղին անցնելու համար յուրաքանչյուր մարդու տարբեր ժամանակահատված է հարկավոր։ Թույլ տվեք, որ մարդիկ ապրեն այն տեմպով, որը հարմար է իրենց։
Թույլ տվեք, որ մարդիկ լինեն այն, ինչ կան
Մեկընդմիշտ հիշեք՝ ամուր հարաբերությունները հիմնված են երկու գործոնների վրա. առաջին՝ կարողանալ գնահատել միմյանց նման լինելը և երկրորդ՝ համակերպվել միմյանցից տարբեր լինելու հետ։
Չլինել անզգա
Փորձեք մի քիչ ավելի բարի լինել, քան կաք այդ պահին։ Այո՛, դուք ամեն ինչ ճիշտ հասկացաք։ Եղեք մի քիչ ավելի բարի, քան պահանջում է իրավիճակը։
Դուք երբեք չեք հասկանա, թե ինչ վիճակում է գտնվում ձեր զրուցակիցը այդ պահին։ Եթե դուք չեք կարողանում այդ պահին որևէ բարի բան ասել նրան, ապա ավելի լավ է լռեք։