Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մեծ պանդաների հայրենիք Սիչուան նահանգի Չենդու քաղաքը հաջորդ տարվա վերջ կավարտի այլընտրանքային էներգիայի աղբյուրներով գործարկվող օդային երկաթուղու կառուցումը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Չժունտան օդային երկաթուղի» ՍՊԸ-ի փոխտնօրեն, ինժեներ Վան Կայը:

Լրագրողներին ներկայացնելով 1,5 կմ կառուցված թեստային օդային երկաթուղին և պանդային հիշեցնող գնացքը, նա ընդգծեց, որ այն ավանդական երկաթուղուց ավելի էժան է, անվտանգ և հարմարավետ, իսկ  օդային գնացքի ուղևորները հնարավորություն կունենան դիտելու շրջակա միջավայրի տեսարանը:

«Այն, միանշանակ, կնպաստի մեր քաղաքի զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց Վան Կայը և հավելեց, որ երկաթուղու առաջին գծի կառուցման մեկնարկը արդեն իսկ տրված է:

Ընկերության գործադիր տնօրեն Չժան Լինը հայտնեց, որ երկաթուղու առաջին գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

«Այդ գծի  երկարությունը կկազմի 11 կիլոմետր: Ծրագիրը իրականացնելու համար կհատկացվի 2 միլիարդ յուան (300 միլիոն դոլար ): Կախովի գնացքը հնարավորություն կունենա անցնելու բանկերի, հիմնարկների, և առևտրի կենտրոների և այլ կառույցների միջով: Ներկա դրությամբ գնացքի բեռնատարողականությունը կազմում է 40 տոննա, իսկ օպտիմալ արագությունը 60 կմ/ժ է»,- շեշտեց Լինը:

«Չժունտան օդային երկաթուղի»  չինական ընկերությունը այլընտրանքային էներգիայի աղբյուրներով երկաթուղային տրանսպորտի նորարական , գիտական և տեխնիկական ձեռնարկություն է: Ձեռնարկությունը մասնագիտացված է նոր էներգիայի աղբյուրներով գործարկվող երկաթուղային տրանսպորտի ուղղությամբ, ինչպես նաև զբաղվում է այդ ոլորտի հետազոտությամբ, երկաթուղու կառուցմամբ և շահագործմամբ:

Ներկայումս ըներությունն ավելի քան 200 արտոնագրերի և բացառիկ տեխնոլոգիաների հայտ է ներկայացրել , որոնք կապված են այլընտրանքային էներգիայի աղբյուրների և օդային երկաթուղու հետ: Ընկերությունը համաշխարհային զարգացման սկզիբ է դրել օդային երկաթուղու ոլորտում լիթիումային մարտկոցների օգտագործման ուղղությամբ:

Չինաստանի կառավարության աջակցությամբ Անկախ Պետությունների համագործակցության անդամ երկրների լրագրողների պատմիրակությունը ապրիլի 1-ից ժամանել է Չինաստան: Պատվիրակությունը ճանաչողական այցեր է իրականացնելու Չինաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ է ունենալու տարբեր նահանգերի պատկան մարմիների, ընկերության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ՚» միջազգային համաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել