Ցանակնում եմ մի փոքր անդրադառնալ Ալեն Սիմոնյանի և նրա facebook –յան ընկերների 2-օրյա մեկնաբանություններին և «վերլուծություներին»:
Նման անպատասխանատու հայտարարություններն ինձ իսկապես զայրացնում են: Եթե Սոկրատեսը ժամանակին իմանար, որ իրանից հետո նման մեծ փիլիսոփաներ են ծնվելու, երևի չհամարձակվեր գրիչ ձեռքը վերցներ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Ալենի -ի նպատակը հայ ազգի մեջ ստրկամտության ոգի քարոզելն է: Այն ինչ, իրականում մենք գործ ունենք վատագույն դեպքում վառ արտահայտված հարմարվողականության կամ հանդուրողականության հետ: Ստրկացած հոգեբանություն ունեցող ժողովուրդները վաղուց պատմության գիրկն են անցել: Եթե մի ժողովուրդ շարունակում է պայքարել իր ինքնության պահպանման համար, ուրեմն բացառվում է, որ այն ստրկամիտ լինի: Ստրկամիտ կարող են լինել միայն անհատներ, որոնք իրենց հոգու տկարությունը փորձում են տարածել ամբողջ հասարակության վրա` դրանով իսկ թաքցնելով սեփական թերությունը:Յուրաքանչյուր զրույց, եթե այն հոգեվերլուծողի սեանս չէ, կարող է արդյունավետ լինել, եթե երկու կողմերն էլ ադեկվատ են և հասկանում են դիմացինի մտքերը և ոչ թե փորձում իրենց մտքերը ներկայացնել որպես դիմացինինը և սկսել մեկնաբանել դրանք։ Սա շատ վտանգավոր պրակտիկա է, որից խորհուրդ եմ տալիս զգուշանալ։ Առավել ևս, եթե նկատում ես նաև ագրեսիայի ակնհայտ նշաններ, որոնք պղտորում են մարդու միտքը ու նրան հասցնում իրականի ու երևակայականի վտանգավոր սահմանների։ Առավել լավ է պարզապես պատասխանել հարցերին ու խուսափել տարբեր ինտելեկտուալ խութերից։ 
Հ.Գ.
Մտածելը իսկապես գործունեության բավականին բարդ տեսակ է ձեր համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել