Այսօր կրկին ԲՀԿ-ի մի քանի խամաճիկ, ուշադիր հետևելով իմ բոլոր գրառումներին, հարձակում են գործել ինձ վրա: Իհարկե, ոչ ոք ձեզ չի խանգարում ինձ որպես անձ համադրել ձեր կուսակցությանը և շարունակել գովազդել: Ես միայն կողմ եմ...
Այս անգամ` էլ ավելի անտաղանդ 2 նյութ, ուստի չեմ էլ ուզում մեջբերել կամ անդրադառնալ գրածներին: Բայց երևույթին չարձագանքել չեմ կարող: Նախ ուզում եմ՝ ձեր վճարովի ուղեղներում մի բան ֆիքսեք: Նման նյութերով չի ստացվելու ինձ պիտակավորել կամ վարկաբեկել: Ես հարկերից չեմ խուսափել, ինձ մականունով կոչելու համար մարդ չեմ ծեծել, փող չեմ գողացել, վճարովի նյութ չեմ գրել ու էլի շատ ու շատ նման մեղքեր չեմ կուտակել: Հետո, ես բավականին հանրային եմ, բաց և ինչպես մեկ անգամ հուշել եմ ձեզ, անկեղծ եմ: Անկեղծ, նույնիսկ իմ սխալների մեջ: Միշտ գրել եմ այն, ինչ մտածել եմ, այն, ինչ զգացել եմ: Անկախ նրանից` ում դա դուր կգա, ում` ոչ :
Էլ չեմ ասում, որ եթե ինձ մեկ է եղել, թե իմ գրած կարծիքներին և մտքերին ի պատասխան ՀՀԿ-ի վերնախավն ինչ կանի, ապա պատկերացրեք, թե որքան մեկ է, թե ՀՀԿ-ին ծառայող ԲՀԿ-ի ծառայողը ինչ կգրի: Ռուսերեն ասած` васал васала...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/simonyanalen/posts/348359671957762?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել