Panorama.am-ը գրում է․

Հայոց ցեղասպանության տարելիցին նախօրյակին ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Գուս Բիլիրակիսիին են միացել ևս 70 կոնգրեսականներ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև՝ նպատակ ունենալով ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել հետևյալ դրույթները՝

1․ Հայոց ցեղասպանության ժխտման մերժում,
2. ԱՄՆ կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչում և հիշատակում,
3. Ժամանակակից աշխարհում նման վայրագությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության կարևորություն:


ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունները՝ կարևորելով, որ ապագա սերունդները սովորեն այս հայերի նկատմամբ իրականացված այս հանցագործության փաստերը։

Ադամ Շիֆը կարևորել է ցեղասպանությունների կանխարգելման դերը օրենսդրության մեջ ու նշել, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը ձեռնարկեց սպանությունների, տեղահանման դաժան գործողություններ հայերի՝ տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ, որը խլեց 1,5մլն մարդու կյանք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել