«Մշակույթի նախարարի պարտակա­նությունները կատարող Նազենի Ղարի­բյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտա­րարագիրը: Հանձնաժողովի պաշտոնա­կան կայքում հրապարակված փաս­տաթղթից տեղեկանում ենք, որ Նազենի Ղարիբյանը չի հայտարարագրել տվյալ­ներ անշարժ և շարժական գույքի վերա­բերյալ: Հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ և շարժական գույք չունի:

Ն. Ղարիբյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 400 եվրո: Հարկային տարվա վեր­ջում դրամական միջոցը կազմել է 15 եվրո: 

2018թ. հարկային տարում ՀՀ դրամով ստացված եկամտի հանրագումարը կազ­մել է 4 965 282 ՀՀ դրամ: Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 2 994 109 ՀՀ դրամ, 1 406 882 ՀՀ դրամ և 564 291 ՀՀ դրամ: 

Բացի նշվածներից, Նազենի Ղարի­բյանը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից 1000 եվրո եկամուտ է ստացել: 

Նկատենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագ­րում Նազենի Ղարիբյանը նշել էր նաև բնակարանի ու այգետնակի առկայու­թյան մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել