Armtimes.com-ը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանում հենց մշակույթի ոլորտում որեւէ պաշտոն է ազատվում, հասարակության մի ստվար հատված, այդ թվում եւ բոլոր լրատվամիջոցները, միանգամից հիշում են օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի անունը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ տարածված աղմուկի, Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից զրկելու եւ այդ պաշտոնում իր անունը շրջանառելու մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հասմիկ Պապյանի հետ:

- Տիկին Պապյան, Օպերային թատրոնի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկից հետո, որպես Օպերային թատրոնի տնօրենի թեկնածու, լրատվամիջոցներով ամենաշատը ձեր անունն է հոլովվում: Այսպես էր նաեւ 2017 թվականին, երբ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հեռացել էր եւ ժամանակավոր պաշտոնակատար էր Կոնստանտին Օրբելյանը, դարձյալ ձեր անունն էր շրջանառվում: Հիմա էլ, չնայած ձեր բոլոր տեսակի հերքումներին, լրատվամիջոցները շարունակում են որպես տնօրենի հիմնական թեկանծու շրջանառնել ձեր անունը: Ո՞րն է պատճառը:

- Իմ անունը մշտապես շրջանառվել է որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի, բայց ոչ երբեք տնօրենի պաշտոնի թեկնածուի: Բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ ես երբեւիցե որեւէ պաշտոնական առաջարկ չեմ ստացել ոչ մի կառավարությունից: Դա սոսկ դիմամատյանի օգտատերերի հեռվից «փայփայած երազանքն» է եղել՝ տեսնել ինձ մշակույթի որեւէ ոլորտի պաշտոնյա:

 - Օպերային թատրոնի անձնակազմը խիստ վրդովված է, նրանք համոզված են, որ եթե Օրբելյանը չմնա տնօրենի պաշտոնում (չնայած շարունակում է զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը) Օպերային թատրոնը կտապալվի: Ինչ եք կարծում՝ տնօրեն- գեղարվեստական ղեկավար պաշտոնների համատեղումն այս պարագայում որքանո՞վ է նպաստում թատրոնի զարգացմանը, կամ գուցե խանգարու՞մ, քանի որ դրանցից մեկը ստեղծագործական աշխատանք է, մյուսը՝ վարչարարական:

- Տվյալ դեպքում հավանաբար այդ պաշտոնները իրար չեն խանգարում: Այլ խնդիր է, թե որքանով է նախկին իշխանության օրոք կատարված նշանակումը համապատասխանում երկրի այսօրվա որդեգրած քաղաքականությանը, այն է՝ տուրք տալ օրենքի գերակայությանը: Վերջին հաշվով, եթե անձը նշանակվել է խախտումներով եւ կառավարությունը ցանկություն ունի վերականգնել օրենքը, այդտեղ ոչ մի դժբախտություն չկա: Շատ հստակ առաջարկ կա՝ հրաժարվել մեկ պաշտոնից: Եվ վերջապես ցույց տվեք առաջադեմ մի երկիր, որտեղ օպերային թատրոնի ղեկավարը կարող է ինքը որոշել՝ ունենալ ամեն ինչ, կամ ոչինչ… Կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է, որ Հայաստանը չդասվի այնպիսի «գավառական պետությունների» շարքին, որտեղ տիրում է ամենաթողությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել