Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Իվան Վարչենկոն հայտնել է, որ  երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի շտաբը խնդրել է իրավապահներին թեկնածուին անվտանգության աշխատակիցներ տրամադրել մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Պորոշենկոյի հետ բանավեճը կկայանա ապրիլի 19-ին:

Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 21-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել