Yerkir.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Իվան Վարչենկոն հայտնել է, որ երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի շտաբը խնդրել է իրավապահներին թեկնածուին անվտանգության աշխատակիցներ տրամադրել մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Պորոշենկոյի հետ բանավեճը կկայանա ապրիլի 19-ին:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 21-ին: