Տո այ Ֆեյսբուքում ապրող, ինքնահաստատվող, կռվող, հաղթող, նեղացող, բաժանվող, հղիացող, տնտեսական թռիչք ապահովող, հակահեղափոխականներ գտնող ու բացահայտող, այ վիրտուալ տարածքի հերոսներ, էն մարդը նախկիններին սերմնացու գողացող մուկ էր հռչակում, տո դուք էլ ստատուս գողացող եք: Հլը սերմնացու գողցող մուկը գոնե սերմը ուտում է, երևի: Դուք ստատուսը ի՞նչ եք անում:
Բացի Փաշինյանին կայարաններում, քաղաքի մուտքի մոտ ու մարզի գյուղերում դիմավորելուց, կողքը կիպ կանգնելուց, որ մաքսիմալ շատ լայվի կադրերի մեջ մտնեք, արածներդ ի՞նչ է՝ ստատուս գողնա՞լը: Էդ ո՞ր մի արժանիքի համար նախ դառաք մարզպետ, հետո էլ՝ պատգամավոր:
Իսկ ապրիլի 7-ի կանանց ուղերձ-գողացած ստատուսի մեջ տրանսգենդերները մտնո՞ւմ են, թե՞ ոչ, պարոն պատգամավոր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/2584738118267504?notif_id=1554706552387385¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել