Այսօր տղամարդիկ պլաստիկ վիրահատություններ են կատարում, մանիկյուր և պեդիկյուր, ներկում են մազերը, ուղղում են ատամնաշարը, մազերի համար կոնդիցիոներ են օգտագործում, դեմքի կրեմներ ու դիմափոշի են օգտագործում:
Ֆուտբոլիստները հարդարվում են և մանիկյուր են անում, մարզիկները ներկում են մազերը: ԱՄՆ-ում առաջացել է տղամարդկանց նոր տեսակ - մետրոսեքսուալներ: Սրանք հետերոսեքսուալ տղամարդիկ են, ովքեր կրկնօրինակում են կանացի վարքի ստանդարտները: Այդպիսի տղամարդը մանիկյուր և պեդիկյուր է անում, ներկում է մազերը, նորաձև հագնվում է, ջակուզիում է պառկում, օգտագործում է օրգանական վեգետարիական սնունդ, բոտոքսի ինյեկցիա (ներարկում) է անում, որպեսզի ազատվի կնճիռներից, և միշտ տեղյակ է նորաձևության վերջին տենդենցներից:
Սովորական տղամարդկանց մեծամասնությանը մետրոսեքսուալները տարօրինակ են թվում:
Դիտարկումները ցույց են տալիս, որ մետրոսեքսուալներին կարելի է բաժանել 3 կատեգորիաների` հոմոսեքսուալիստներ, կանացի տղամարդիկ և տղամարդիկ, ովքեր գտնում են, որ կանացի վարքի տրադիցիոն ստանդարտների յուրացումը իրենց հնարավորություն կտա ծանոթանալ մեծ քանակությամբ կանանց հետ:
«Ժիլետտ» ընկերությունն 2004 թվականին հետազոտություն կատարեց, որը ցույց տվեց, որ իրենց արտաքինին ամենից շատ ժամանակ շոտլանդացիներն են հատկացնում: Միջինում նրանք օրական 16 րոպե անցկացնում են հայելու դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=554469751262890&set=a.491276560915543.107781.429345640441969&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել