Իսպանիացի, գերմանացի և իտալացի գիտնականների խմբի տվյալների համաձայն ալկոհոլը շարունակում է ուղեղը քայքայել անգամ այն բանից հետո, երբ մարդը հրաժարվում է կործանարար սովորությունից: Ուղեղի սպիտակ նյութում նյարդային բջիջները շարունակում են դեգրադացվել ալկոհոլից աբողջությամբ հրաժարվելուց հետո մի քանի շաբաթ շարունակ:

Հետազոտության ընթացքում վերլուծվել են 90 տղամարդկանց ՄՌՏ արդյունքները, որոնք նախկինում հոսպիտալացվել են ալկոհոլի չարաշահման պատճառով:

Պարզվել է, որ ուղեղում դեգեներատիվ փոփոխությունները կարող են շարունակվել ալկոհոլի վերջին չափաքանակի գործածումից հետո անգամ 6 շաբաթ անց:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել նաև առնետների վրա, որոնց սննդաբաժնում սկզբում մեծ քանակությամբ ալկոհոլային ըմպելիքներ են մտցրել, ապա որոշ ժամանակ անց ամբողջությամբ հանել դրանք: Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ կրծողների ուղեղի դեգրադացիան շարունակվել է հաջորդ շաբաթների ընթացքում, ընդ որում՝ առավել զգալի փոփոխություններն առնչվում են կոշտուկավոր մարմնին և հիպոկամպին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել