Tert.am-ը գրում է․
Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կցուցաբերեն ջրհեղեղից տուժած Իրանին: Այդ մասին հայտնում է «РИА Новօсти»-ն՝ ՌԴ ԱԳՆ կայքին հղումով։
«Ջրհեղեղը շատ լուրջ վնաս է հասցրել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին և մի շարք նահանգներում բնակելի տներին: Ստեղծված իրավիճակում, իրանական կողմի դիմումի հետ կապված, Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունները համատեղ ուժերով մարդասիրական օգնություն կցուցաբերեն իրանական կողմին՝ ավելի քան 4000 միավոր նյութական ռեսուրս ուղարկելով երկիր (վրաններ, վերմակներ և այլ խիստ անհրաժեշտ պարագաներ)»,- գրված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:


Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/04/06/Iran-floods/2966662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



