Չինաստանի Սիչուան նահանգի բնակիչը 54 տարվա ընթացքում չի կտրել մազերը և երկարացրել է 5.5 մետր, հաղորդում է Oddity Central-ը:

77-ամյա Ակե Իչժենի խոսքերով՝ նա 23 տարեկանից ի վեր ավելի քան կես դար մազերը չի կտրել: Նա գտնում էր, որ երկար մազերն օգտակար են առողջության համար:

Անցյալ դարի 70-ականներին տղամարդուն առաջարկել են երեք հազար յուանի դիմաց կտրել մազերը, սակայն նա հրաժարվել է:

Չինացին խոստովանել է, որ երկար մազերը շատ անհարմարություններ են առաջացնում, բայց նա արդեն սովորել է դրանց: Նրա հարսը պատմել է, որ Ակեն ամիսը երկու անգամից ոչ պակաս այցելում է վարսահարդարման սրահ, որտեղ նրա մազերը լվանում են և սանրվածք անում: Դրա համար մասնագետներից շուրջ երեք ժամ է պահանջվում:

Տարեց չինացու վարսերի խնամքի մասին տեսահոլովակը սոցցանցերում իրարանցում է առաջացրել և միլիոնավոր դիտումներ հավաքել: Շատերը չինացուն խորհուրդ են տվել գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել