Հարսանեկան զգեստի հավաքածուում նոր թրենդ է հայտնվել, որ փոխարինում է քողին։ Աղջիկները սկսել են գլխի փաթաթան օգտագործել քողի փոխարեն՝ գրում է Metro-ն։

Նոր ապրանքատեսակների օրինակները կարելի է գտնել Instagram-ում #bridalturbans և #weddingturbans հեշթեգներով: Նման տարբերակ ընտրող հարսնացուների թվում գերակշռում են մահմեդական կանայք։ Սակայն այն սիրելի է դարձել նաև այլ կանանց համար՝ անկախ կրոնական պատկանելության։

Օրինակ՝ բրիտանական Matches ապրանքանիշը հարսանեկան չալման ընդգրկել է իր նոր հավաքածուում։ Ընկերությունն առաջարկում է գլխի փաթաթանի 20 տարատեսակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել