Lurer.com-ը գրում է.

Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը:

Հիշեցնենք, որ նրանց սիրո պատմությունը հուզել էր համացանցի օգտատերերին: Ըստ լրատվամիջոցների` Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել իր վիրավոր եղբորը։ Հարևան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, ով նույնպես պատերազմին մասնակցելու ժամանակ կորցրել էր ձախ ոտքը:

Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ ամուսնանում են։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել