Ամերիկացի գիտնականները պարզել են, որ դաբսթեփ ոճի երաժշտական ստեղծագործությունները կարող են պաշտպանել մոծակներից: Միգուցե ոչ բոլորը, բայց «Skrillex»-ի կատարմամբ «Scary Monsters»-ը և «Nice Sprites»-ը միջատները չեն հանդուրժում, նշվում է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի կայքում հրապարակված զեկույցում:

Փորձերի համար հետազոտողները մոծակներին տեղադրել են երկու տարբեր վերահսկվող տարածքներում, որոնցից մեկում երաժշտություն է հնչել:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել սննդի որոնման ընթացքում էգ միջատների դրսևորած վարքագծին:

Պարզվել է, որ դաբսթեփի ազդեցությամբ մոծակների արյան մատակարարումը և սեռական ակտիվությունը նվազել է, ինչի հետևանքով միջատներն ավելի քիչ են հարձակվել մարդկանց վրա, քան հարևան վերահսկվող միջավայրի մոծակները, որտեղ երաժշտություն չէր հնչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել