Մի անտառում մի Ոզնի էր ապրում: Մի սովորական Ոզնի, ոչ լավ, ոչ վատ: Միայն թե ինքը երազում էր մացառախոզ դառնալ: Նա համարում էր, որ մացառախոզը ավելի լավ է, նրա և՛ մռութն է ավելի մեծ, և՛ ասեղները` ավելի երկար: Այդ պատճառով էլ եղևնու փշերից իր համար երկար փշեր էր պատրաստել և հագնելով դա ու մռութին լուրջ արտահայտություն տալով` գնում էր գետի մոտ՝ Կաթիլներին պատմելու, թե ինչ լավ է, որ ինքը մացառախոզ է:
Նա մոտենում էր գետին ու նայում իր արտացոլանքին և տեսնելով այնտեղ մացառախոզի` չափազանց գոհ էր մնում: Այս ու այն կողմ էր պտտվում` ասելով.
- Կաթիլներ, տեսեք, թե ինչ գեղեցիկ փշեր ունեմ:
Եվ ի պատասխան լսում էր.
- Ահ…
Եվ ահա, մի տարօրինակ առավոտ անձրև եկավ: Ոզնին սովորականի պես հագավ իր երկար փշերը ու ուղևորվեց դեպի գետը: Անցնելով թաց խոտերի միջով` նա հիանում էր Կաթիլների մեջ ունեցած իր արտացոլումով, մեկ էլ հանկարծ այդ Կաթիլներից մեկի մեջ տեսավ Ոզնու արտացոլում: Նա շոշափեց իր մեջքը՝ փշերը տեղում էին: Սակայն արտացոլման մեջ Ոզնի էր: Նա կանգ առավ և հարցրեց Կաթիլին.
- Դու չե՞ս տեսնում, որ մացառախոզ եմ:
- Իհարկե տեսնում եմ, – պատասխանեց Կաթիլը: - Ամենաիսկական մացառախոզն ես:
Եվ նրանք զրույցի բռնվեցին: Ոզնին հասկացավ, որ իրեն անչափ դուր է գալիս, որ այդ Կաթիլի մեջ Ոզնի է տեսնում, սակայն նա բացարձակ չէր ուզում, որ Կաթիլն էր դա տեսներ, քանի որ Ոզնին բոլորովին էլ մացառախոզ չէ և չունի այդպիսի երկար ու գեղեցիկ փշեր: Դե ո՞ւմ կարող է Ոզնին դուր գալ:
Ոզնին ամեն օր իջնում էր այդ Կաթիլի մոտ, և նրանք խոսում էին ու խոսում… Սակայն մի օր Ոզնին հասկացավ, որ վաղ թե ուշ Կաթիլը իրեն կտեսնի առանց երկար փշերի՝ այսպիսի սովորական Ոզնիի: Եվ դա փլուզում կլինի: Եվ Կաթիլը կհիասթափվի` իմանալով, որ նա մացառախոզ չէ:
Հիասթափվեց Ոզնին և գնաց գետի մոտ: Լուռ նայեց գետի մեջ և թռավ գետը: Ու լողաց: Լողաց հեռու, հեռու, որպեսզի կաթիլը չիմանա, որ նա իրականում Ոզնի է: Եվ նա այդպես էլ չիմացավ, որ Կաթիլը շատ լավ էլ տեսնում էր, որ փշերը իսկական չեն, և որ նա ոչ էլ նման է մացառախոզի: Եվ որ նա իսկական Ոզնի է, ու Կաթիլը արտացոլում էր արևը հենց իր՝ Ոզնու համար, հուսով, որ մի օր նա կհանի իր վրայից այդ արհեստական փշերը և մի առավոտ կգա իր մոտ իր իրական՝ Ոզնու կերպարով: Նա լողում էր ու լողում` չհասկանալով, որ Կաթիլը թքած ուներ այն բանի վրա, որ նա մացառախոզ չէ, քանզի նրա մեջ Ոզնին արտացոլվում էր ամբողջությամբ՝ այնպիսին, ինչպես կար իրականում: Նա իրական էր ու գեղեցիկ:
Սալվադոր Դալի «Մեծ պարանոիկը» 1936