Որոշ տղամարդիկ կարող են չափազանց ժլատ լինել սիրո խոստովանություններում, սակայն դա բացարձակ չի նշանակում, որ նրանց զգացմուքները բավականաչափ ուժեղ չեն կամ մարել են։ Ամուր երկարատև հարաբերություններն իրենց բառապաշարն ունեն, պարտադիր չէ, որ դրանք անկեղծ խոստովանություններ և քնքշանքի խոսքեր ներառեն։

Իսկ ինչպե՞ս կարող է զուգընկերն արտահայտել իր զգացմունքներն ու կապվածությունը՝ պարզենք միասին։

8 արտահայտություն, որոնք մատնում են տղամարդու սերը, նույնիսկ եթե նա դա թաքցնում է։

  1. «Ես կողքիդ եմ, ինչ էլ որ պատահի»

Տղամարդու սիրահարվածության վառ ապացույց։

2. «Ավելի լավ է, որ ես քո կողքին լինեմ»

Զուգընկերը խոսում է գործողությունների և փոփոխությունների մասին հանուն իր երկրորդ կեսի։

3. «Ինձ համար քեզ հետ հեշտ է»

Տղամարդկանց համար շատ կարևոր է հարաբերություններում թեթևությունը։

4. «Ես չեմ պատկերացնում կյանքս առանց քեզ»

Այս խոսքերով տղամարդը հասկացնում է, որ նախկին անհաջող փորձն իրեն չի կաշկանդում, և որ իր համար միայն ներկա պահը գոյություն ունի, որտեղ նա երջանիկ է ձեզ հետ։

5. «Ես քեզ հավատում եմ»

Վստահությունը կարևոր չափորոշիչ է ամուր և ներդաշնակ հարաբերությունների համար։ Տղամարդը, որը սիրում է կնոջը, շատ բաներում նրա վրա է հենվում և կնոջից նույնն ակնկալում։

6. «Դու ինձ ոգեշնչում ես»

Միայն սիրող մարդը կսկսի ձգտել ավելիին, քան մինչև ձեզ հանդիպելն էր։

7. «Ես կուզենայի, որ դու ինձ հետ գայիր»

Դա կարող է ընկերների հետ հանդիպում, կորպորատիվ, եղբոր հարսանիք կամ ցանկացած այլ միջոցառում լինել, որտեղ դուք կհանդիպեք նրա մտերիմներին և հասակակիցներին։ Շատ տղամարդիկ չեն ցանկանում բաց թողնել իրենց երկրորդ կեսով պարծենալու հնարավորությունը, իսկ դա ուժեղ զգացմունքների նշան է։

8. «Տեղափոխվիր ինձ մոտ»

Այս արտահայտությունը հասկացնել է տալիս, որ տղամարդը նվիրված է ձեզ և ցանկանոմ է ձեր կողքին լինել շաբաթական 7 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել