Որոշել էի չանդրադառնալ երկու կանանց մասնակցությամբ ավտովթարի թեմային, բայց...
«Հայ կնոջ ոչ հայեցի պահվածքը… լիրբ…. փողոցային»
և այլ բոցաշունչ մեկնաբանություններ անողները երևի չգիտեն՝ սթրեսն ու աֆեկտն ինչ են…
Ամեն մարդ ունի սթրեսադիմացկունության իր շեմը:
Մարդը ՍԹՐԵՍ ա տարել, ջարդուփշուր ա արել քիչ արժեք չունեցող մեքենան:
Ու ամենակարևորը՝ ՎԱԽԵՑԵԼ ա…
Հարվածի ուժգնությունից, մահվանից և մյուս բոլոր հետևանքներից:
Իսկ Շամշյանը կամեռան առել, ու քիչ ա մնում` մտնի մարդու բերանը:
Միջադեպից էլ կարճամետրաժ ֆիլմ ա սարքել ու ներկայացրել հանրության դատին:
Էդ հանրություն կոչվածն էլ՝ թե բա տեսեք… խայտառակ եղանք… ու տենց:
ՍԽԱԼ Ա, ժողովուրդ
Շամշյանի գործը վթարը «ԼՈւՍԱԲԱՆԵԼՆ Ա», իսկ մնացածը շոու ա:
Ի՞նչ միտք ուներ էս ռոլիկը տարածել:
Ի՞նչ միտք ուներ երիտասարդ կնոջ մասին նման մեկնաբանություններ անել, անգամ եթե նա աֆեկտիվ վիճակում հայհոյել ա…
Ես ավելի ամաչեցի մեկնաբանություններ գրողների, քան նման հոգեվիճակում հայհոյող կնոջ համար…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/321291724670279?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել