Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում գերմանական ֆուտբոլում։

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռայնհարդ Գրինդելը, որը մինչ նշված պաշտոնը ստանձնելը եղել էր լրագրող և պատգամավոր, երեկ հրաժարական է տվել իր անձի շուրջ գերմանական պարբերականների ստեղծած «գաղջի» պատճառով։

Գրինդելի հասցեին հնչած մեղադրանքների մեջ հետաքրքիր է Կիևի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսից ստացած և չհայտարարած ձեռքի ժամացույցի դրվագը, որը եղել է ծննդյան օրվա նվեր։

Իսկ մեզ համար ամենահետաքրքիրը Գրինդելի՝ նախկինում լրագրող ու պատգամավոր աշխատելուց ու ավելի բարձր պաշտոնի նստելուց հետո լրագրողների հոդվածներից նեղվելու պահն էր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել