ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքի անտառում՝ քաղաքից 80 կմ հեռավորությամբ գտնվող տնակը սնկի ձև ունի։ Պարզվում է՝ հյուրանոցը մինչև հոկտեմբեր ամրագրված է։ Սնկի ձև ունեցող փոքրիկ տնակը հիմնականում վարձակալում են Airbnb առցանց հարթակում։

Առաջին անգամ տնակն Airbnb-ում գրանցվել է 2009-ին։ Դրանից ի վեր կացարանը ճամփորդներից շուրջ 1300 արձագանք է ստացել, որոնք այն հինգ աստղ են գնահատել՝ մաքրության, արժեքի և վայրի համար։

https://360tv.ru/media/uploads/article_images/2019/03/32280_%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA1.PNG

Տնակը նախատեսված է երեք հյուրի համար։ Գլխավոր սենյակում մեծ մահճակալ կա և 32 դյույմ լայնությամբ հեռուստացույց։ Այնտեղ կա նաև բազմոց, որը կարելի է մահճակալ դարձնել։

Բացի այդ՝ զբոսաշրջիկների համար կա խոհանոց, պոպկորն պատրաստելու համար սարք, սրճեփ, ինչպես նաև խորոված պատրաստելու հարմարանք։ Հյուրերին առաջարկում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է հանգստի համար՝ նախաճաշի համար մթերք, զուգարանի համար նախատեսված պարագաներ և սրբիչներ։

https://360tv.ru/media/uploads/article_images/2019/03/32281_%D0%B4%D0%BE%D0%BC%D0%B9.PNG

Կառույցի գմբեթը ապակյա է։ Դրա շնորհիվ ճամփորդները կարող են նայել աստղերին։ Տնակում նաև Wi-Fi կա։

Այնտեղ մեկ գիշերն արժե 130 դոլար։

https://360tv.ru/media/uploads/article_images/2019/03/32282_%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA.PNG

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել