Ճարպակալումն ու ոգելից խմիչքի չարաշահումը մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հայտնում MedicalXpress-ը՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Ավստրալիացի գիտնականները միավորել և վերլուծել են վեց հետազոտության տվյալներ, որոնց ընդհանուր առմամբ ավելի քան 200 000 կին է մանակցել: Մասնագետները փորձել են պարզել, թե հիվանդության քանի դեպք կարելի է կանխել կանխարգելիչ միջոցներով: 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղցկեղի համար գլխավոր պատասխանատուներն ավելորդ քաշն ու ալկոհոլն են:

«Մենք պարզել ենք, որ ճարպակալման մակարդակը կարող է պատճառ դառնալ ապագայում կրծքագեղձի կանխարգելվող քաղցկեղի մեծ թվով դեպքերի առաջացման համար, որը կազմում է 17 500 դեպք կամ 13 տոկոս հաջորդ տասնամյակի կտրվածքով»,- նշել է հետազոտողներից մեկը: Նրա խոսքով՝ ոգելից խմիչքներին բաժին է ընկնում հիվանդացության դեպքերից 11 600-ը:

Բացի այդ՝ գիտնականները պարզել են, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման 7 տոկոսը պայմանավորվում է հորմոնալ բուժման երկարատև (ավելի քան 5 տարի) ընդունմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել