ՀՀ կառավարությունը մի նոր անտրամաբանական որոշում է կայացրել... 2019 թ-ի հունվարի 1-ից աշխատանքային ստաժ չունեցող բոլոր թոշակառուների թոշակները 16000 հազար դրամից բարձրացնում են մինչև 25500 դրամի... Առաջին հայացքից շատ ողջունելի և գովերգելի որոշում է... Ես ինքս էլ շատ ուրախացա, որ գործող իշխանությունները վերջապես ինչ-որ քայլ կատարեցին սոցիալական ոլորտում մեղմելու այն սարսափելի իրավիճակը, որն առկա է Հայաստանում երկար տարիներ...Սակայն, իշխանությունները մտածելով չաշխատած թոշակառուների մասին, բացահայտ արհամարհում են "ստաժավոր" թոշակառուների իրավունքները, քանի որ վերջիններիս թոշակները չեն բարձրացվում... Ստացվում է, որ "0" ստաժ ունեցող թոշակառուն ստանալու է նույնքան թոշակ, որքան 12 տարվա ստաժ ունեցողը... Հետաքրքիր է, ըստ պարոն վարչապետի, իշխանությունների այս որոշումն արդա՞ր է... Իշխանություններն առաջնորդվում են՝ "Ով չի աշխատում, նա է ուտում " կարգախոսին համապատասխա՞ն... Կառավարությունը շատ ճիշտ է արել, որ ստաժ չունեցող թոշակառուների բազային թոշակը բարձրացրել է... Բայց նույն կառավարությունը շատ անարդար է վարվում՝ չբարձրացնելով ստաժ ունեցող մարդկանց թոշակները... Իշխանությունների այս քայլը խտրական է և անընդունելի, քանի որ, ըստ տրամաբանության, չի կարող ստաժ չունեցողը և 12 տարի ինչ-որ տեղ աշխատած թոշակառուն, որն այդ տարիներին նաև հարկեր է վճարել իր աշխատավարձից, ստանան նույն թոշակը... 
Հ.Գ. Իշխանությունների այս քայլը նաև "հակաաշխատանքային" գովազդ է՝ “Մի՛ աշխատիր և ստացիր այնքան, որքան աշխատողը”...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել