Կարսի քաղաքապետի համար պայքարում են հինգ կուսակցությունից հինգ թեկնածու, անկախ թեկնածու չի առաջադրվել:

Քրդամետ «Ժողովորդա-դեմոկրատական» կուսակցությունից (HDP)՝ Այհան Բելգին, 
Ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP)՝ Չեթին Նազիկ,
BTP-ից՝ Մաշար Չայիր,
DSP-ից՝ Նայիֆ Այլիբելօղլու,
«Լավ» կուսակցությունից՝ Սեթթար Քայա:

Ներկայիս քաղաքապետն ազգայնական MHP-ից Յերել Սեչիմն է: Ընտրուղների ընդհանուր թիվը 52 856 է:
Պայքարն ընթանում է քրդամետ և ազգայնական կուսակցություններից առաջադրված թեկնածուների միջև: 
Հավանական հաղթող թեկանծու եմ համարում HDP-ի թեկնածուին:

Արփաչայի քաղաքապետի համար (ՀՀ-ին սահմանակից) առաջադրվել է հինգ կուսակցությունից հինգ թեկնածու: Առաջադրվել են իշխող AKP-ից, ազգայնական MHP-ից, գլխավոր ընդդիմադիր CHP-ից, SP-ից և DSP-ից: 
Արփաչայում ընտրելու իրավունք ունեն 1 667 մարդ:
Ներկայիս քաղաքապետն է AKP-ից Էրչեթին Ալթայը:

Սուսուզի քաղաքապետի համար պայքարում են հինգ կուսակցություն՝ MHP, AKP, BTP, CHP, SP:
Ներկայիս գործող քաղաքապետը DSP-ից Մուրատ Ուրայն է (DSP-ն թեկնածու չի առաջադրել):
Սուսուզի ընտրողների ընդհանուր թիվը 1 654 է:

Սելիմի քաղաքապետի համար առաջադրվել է հինգ կուսակցությունից հինգ թեկնածու՝ AKP, BTP, CHP, MHP, ԼԱՎ:
Գործող քաղաքապետը AKP-ից Չոշկուն Ալթունն է:
Ընտրողների թիվը՝ 3 629:

Սարիղամիշի քաղաքապետի համար առաջադրվել է հինգ կուսակցությունից հինգ թեկնածու՝ BTP, AKP, MHP, SP, CHP:
Գործող քաղաքապետը AKP-ից Գյոքսալ Թոքսոյն է: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 10 393:

Կաղզմանի քաղաքապետի համար առաջադրվել են հինգ կուսակցությունից հինգ թեկնածու՝ HDP, BTP, AKP, SP, MHP:
Գործող քաղաքապետը MHP-ից Նեվզաթ Յըլդըզն է: Ընտրողների ընդհանուր թիվը 12 617:

Դիգորի քաղաքապետի համար (ՀՀ-ին սահմանակից) առաջադրվել են չորս կուսակցությունից չորս թեկնածու՝ BTP, HDP, AKP, SP:
Գործող քաղաքապետը քրդամետ BDP-ից Էքրեմ Բինգյոլն է, BDP-ն այս ըտրություններում սատարում է HDP-ին:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 1 764:

Աքյաքայի քաղաքապետի համար առաջադրվել է չորս կուսակցությունից չորս թեկնածու: Առաջադրվել են BTP, AKP, MHP, SP: 
Գործող քաղաքապետը CHP-ից Մուհամմեդ Թոփթաշն է, այս ընտրություններում CHP-ն Աքյաքայում չի առաջադրել թեկնածու:
Ընտրողների ընդհանուր թիվը 1 429 է:

ՀԳ. Ուսանողներ ջան, այս նյութն արխիվացրեք, հետագայում ձեզ պետք կգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել